ԿԳՆ-ին դատի են տվել․ ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ ԿԳ նախարարության, «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դատական հայց է ներկայացրել նախկին աշխատակիցներից Վահանուշ Ասատրյանը: Վերջինս պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքին եւ վճարել հարկադիր պարապուրդի գումարը:

Ի դեպ, տեղեկացանք, որ Վահանուշ Ասատրյանից բացի` «Դիլիջանի պետական քոլեջի» դեմ դատարան է դիմել նաեւ Աննա Թամրազյանը: Նրա պահանջը եւս նույնն է՝ վերականգնել նախկին աշխատանքին: Փաստորեն, «Դիլիջանի պետական քոլեջում» վերջերս կադրային ջարդ է եղել, եւ հիմա դրա հետեւանքով նախկին աշխատակիցները դատարան են դիմել:




Լրահոս