Հերթական բիզնես ծրագիր. «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու որոշումը բարբարոսություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճարտարապետները չեն ողջունում «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու որոշման նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ճարտարապետ, օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, նշեց, որ սա ընդամենը հերթական բիզնես ծրագիրն է:

«Այդ շենքը դիտարկվում է որպես համաշխարհային լավագույն օբյեկտներից մեկը, որը ներկայացնում է 50-ականների մոդերնիզմը, ճարտարապետությունը: Ուստի նման բարբարոսությունն այդ շենքի հանդեպ դժվար է ընկալել»:

Հիշեցնենք, որ օրերս քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը, որտեղ նշված է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու մասին:




Լրահոս