Ափսոսանք չունեմ Մխիթարյանի հարցով․ Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին:

«Կարո՞ղ էր Մխիթարյանն ավելի լավ ելույթ ունենալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Կարո՞ղ էի ավելին ստանալ նրա տաղանդից: Հնարավոր է:

Կարո՞ղ էր նա ավելին տալ մեզ, երբ նա ավարտեր թիմին հարմարվելը:

Նույնպես հնարավոր է, սակայն ափսոսանք չունեմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ հունվարին Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Արսենալ», իսկ մանչեսթերցիների շարքը համալրել է «զինագործների» նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը:




Լրահոս