Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ և կարճատև անձրև, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: