Արմեն Սարգսյանը հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանին և ՀԱԿ փոխնախագահներին

Շաբաթավերջին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է դեսպան Արմեն Սարգսյանին, ինչպես «Ժառանգության» լրատվական ծառայությունն է նշում՝ «Հայաստանի նախագահության թեկնածության վերաբերյալ նրա առաջիկա որոշման համապարփակ և անկեղծ մասնավոր քննարկման համար»:

«Հովհաննիսյանը մաղթեց դոկտոր Սարգսյանին երկար տարիների շարունակվող ծառայություն հայրենիքին և մեր ժողովրդին», – ասված է հաղորդագրությունում:

Վաղը նախատեսված է Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ժառանգության» վարչության հետ:

***

Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամների հետ, որին մասնակցել են նաև ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել, սակայն առաջիկայում նման հանդիպում նախատեսվում է։