Օտարերկրյա լրագրողներն այցելել են ՊԲ մարտական դիրքեր ու զորամասեր

Փետրվարի 12-ին արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի վերաբերյալ հոդվածներ և ռեպորտաժներ պատրաստելու նպատակով Արցախում գտնվող լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուս և ֆրանսիացի մի խումբ լրագրողներ ու բլոգերներ այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ու զորամասեր:

Զորամասերի մշտական տեղակայման վայրում լրագրողները ներկա են եղել բանակի ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միտինգին, իսկ առաջնագծում նրանք հետաքրքրվել են օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին ու մարտական հերթապահության կրման ընթացքին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն