ՖՈՏՈ. Այս նախանշանները վկայում են օրգանիզմում սպիտակուցի պակասի մասին

Սպիտակուցը կյանքի հիմքն է: Այն էներգիա է տալիս, օրգանիզմին օգնում է վերականգնվել, ամբողջ օրվա ընթացքում հագեցվածության զգացում է թողնում: Սպիտակուցը պետք է վարսերի և մաշկի առողջության համար, էլ չենք խոսում ամբողջ օրգանիզմի մասին: Սպիտակուցների պակասը հազվադեպ չէ, առավել հաճախ հանդիպում է ձմռանը: Ահա մի քանի նշաններ, որոնք թույլ կտան հասկանալ՝ օրգանիզմում սպիտակուցի քանակը նորմայից ցածր է, թե ոչ:

  • Ցավ և մկանային թուլություն

Խորհուրդ է տրվում ուտել բանան, մինդալ, դդում, խնձորներ, բրոկկոլի և  այլ կանաչ բանջարեղեններ: Այս դեպքում խոսքը գնում է նաև կալցիումի և մագնիումի պակասի մասին:

  • Անքնություն

Երբ օրգանիզմին սպիտակուց է պակասում, մենք ցանկանում ենք ուտել քաղցր կամ խմորից պատրաստված որևէ բան:  Իսկ այս մթերքների օգտագործումը կարող է անքնություն առաջացնել: Այդ պատճառով խորհուրդ է տրվում սպիտակուցով հարուստ սնունդ ուտել:

  • Սրտանոթային խնդիրներ

Եթե դու օրգանիզմը պահում ես մշտապես սպիտակուցային դեֆիցիտի մեջ, ապա հաշվի առեք, որ ձեզ սպասվում է սրտի հատվածում մշտապես ցավ, շնչառության հետ կապված խնդիրներ:

  • Թեփ և մազաթափություն

Երբ մաշկի վրա թեփ է առաջանում և մազերը սկսում են թափվել, դա կարող է խոսել սպիտակուցի և B վիտամինի պակասի մասին: Խորհուրդ է տրվում ուտել սունկ, ավոկադո, սկումբրիո, բանան, կաղամբ, մալինա:

  • Կոտրվող վարսեր, հետքեր ձեռքերին և ոտքերին

Եթե մազերըւ կոտրվում են, եղունգները ևս, ապա սա նույնպես կարող է խոսել օրգանիզմում սպիտակուցի պակասի մասին:  Եղունգների վրա սպիտակ հետքերի առաջացումը վտանգ չէ, սակայն խոսում է խնդիրների մասին:

  • Մտավոր էներգիայի պակաս

Ձեզ հաճախ թվում է, թե դուք ամպերի մեջ եք և մտավոր էներգիայի պակաս ունեք: Սա կարող է առաջանալ օրգանիզմում շաքարի քանակության տատանումների մասին:

  • Հաճախ ջերմություն

Եթե դուք հաճախ եք հիվանդանում, ապա հնարավոր է, որ դուք ունեք ցածր դիմադրողականություն, իսկ դրա պատճառը կրկին սպիտակուցների պակասն է: