ՊՆ կադրային փոփոխությունների պատճառներն ու պաշտոնաթող գեներալի վերադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները մեկը մյուսից հետեւից ազատվում են պաշտոնից, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով քառօրյա պատերազմից հետո պաշտոնաթող եղած գեներալներին հետ են վերադարձնում:

2017 թվականին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություն եղան: Նախ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, հորդորով ազատվեց գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Մինչ այդ, 2017 թվականի մայիսի 3-ին առաջին տեղակալի պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, նշանակվելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում:

Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունների պատմությունը բավականին խորը արտմատներ ունի եւ դեռ ավելին սպասվող փոփոխությունները այսքանով չեն ավարտվի:  Եվ ահա մեզ հասած տեղեկություններով, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը վերադարձել է և ՊՆ-ում հետախուզության ոլորտում մեկ այլ պաշտոն է զբաղեցնում :

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս