Ինչպես են Արցախում ընդունել Արմեն Սարգսյանին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին: Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են նաեւՀայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ, ով եւս ներկա է եղել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

-Հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հայտարարել էր, թե Արցախյան հիմնահարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով:

-Հարցի լուծման գործընթացը բոլորն էլ տեսնում են բանակցային գործընթացի միջոցով եւ այն, ինչ բարձրաձայնեց պարոն Սարգսյանը, կարծում եմ՝ այլընտրանք չունի: Մանավանդ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հենց այդ օրերին տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ հաջորդ օրն իսկ օրը նաեւ հանդիպում ունեցան Արցախի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ վերահաստատվեց բանակցային գործընթացով հարցի լուծման մոտեցումները:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում