Հարց քաղաքացիներից` կազմակերպության գործունեությունը դադարեցնելու դեպքում արդյո՞ք ՀԴՄ-ն անհրաժեշտ է գրանցումից հանել

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` գործունեությունը դադարեցնելու դեպքում արդյո՞ք ՀԴՄ-ն անհրաժեշտ է գրանցումից հանել: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Հրայր Հարությունյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի N 1325 որոշման 10-րդ կետի, ըստ որի` կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման), վերակազմակերպման կամ բոլոր այն դեպքերում (բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում գրանցումից հանելու ենթակա ՀԴՄ-ն:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը եւ կենտրոնների հետ կնքված պայմանագրերը պահպանվում են կազմակերպության գործունեության իրականացման վայրում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: