Քանի վթար է տեղի ունեցել վերջին երկու օրվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին, ժամը 2.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցի թիվ 33/Ա հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 12-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 23/3 հասցեի մոտ իրար են բախվել «Շկոդա» մակնիշի թիվ 11 տրոլեյբուսը և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենա:
«ՎԱԶ-21101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 12-ին, ժամը 13.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 23 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 12-ին, ժամը 16.20-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում 46-ամյա տղամարդը հեծանվով բախվել է անհայտ ավտոմեքենայի և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 12-ին, ժամը 8.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բակունցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 12-ին, ժամը 16.20-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 12-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Արարատ քաղաքի Շահումյան-Գորգիսյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՀԻՆՈ-700» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 12-ին, ժամը 13.40-ին, Լոռու մարզի Լեջան գյուղի սկզբնամասում «Տ-16» մակնիշի տրակտորը անսարքության պատճառով շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 12-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին անսարք վիճակում կայանված «Կիրովեց 701» մակնիշի բեռնատարին:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Իջևան-Կայան ճանապարհի 144-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս