Նոր արշավ մամուլի դեմ. ինչ պլաններ են մշակում իշխանությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները որոշել են նոր արշավ սկսել մամուլի դեմ: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում նախատեսված է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, այս ճանապարհին առաջին քայլն էր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր ձեւավորվելիք կառավարության պայմաններում ոչ միայն վարչապետի, կառավարության աշխատակազմը, այլ նաեւ նախարարությունները դառնալու են հնարավորինս փակ` սահմանափակելով տեղեկությունների տրամադրման գործընթացը:

Ըստ այդմ, հաղորդվելու է միայն այն, ինչ նպատակահարմար է իրենց՝ իշխանություններին: Իշխանական վերնախավում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հույս ունեն, որ սկզբնական շրջանում այս գործելաոճը դժգոհության առիթ կհանդիսանա, բայց հետո բոլորը կհամակերպվեն իրավիճակին: Փաստորեն, միջազգային հանրության մոտ Սերժ Սարգսյանը հեքիաթներ է պատմում Հայաստանում ժողովրդավարության, մամուլի եւ խոսքի ազատության մասին, բայց իրականում երկրի ներսում փորձում է վերածնել խորհրդային կարգերը, երբ անգամ լրջագույն աղետների մասին տեղեկությունները իշխանությունները թաքցնում էին` փոխարենը մամուլին ստիպելով գրել առաջավոր կթվորուհիների ու գերազանցիկ բանվորների մասին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: