«Երկիր Ծիրանիի» անդամներին կանչե՞լ են ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկիր Ծիրանի» խմբակցության Երեւանի ավագանու անդամներից որևէ մեկն այս պահի դրությամբ ոստիկանություն չի հրավիրվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: «Մեզ պաշտոնապես չեն դիմել` ոստիկանություն ներկայանալու համար»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ավագանու նիստին ներկայացել էին ապակյա տարաներով՝ լցված կոյուղաջրերով. դրանք ԵԾ անդամների միջոցով ուղարկել էին Նուբարաշեն համայնքի բնակիչները` այս կերպ փորձելով ուշադրություն գրավել իրենց համայնքում առկա գարշահոտության վրա: «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանը տարայով կոյուղաջուրը տանում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ: Այդ ընթացքում Երեւանի ավագանու անդամները փորձեցին կանխել Մարինա Խաչատրյանին, ինչի արդյունքում քաշքշուկ տեղի ունեցավ, ԵԾ անդամին ՀՀԿ-ականները հարվածներ հասցրին, քաշեցին նրա մազերը:




Լրահոս