Ինչպես է ձերբակալվել «Լոշտ Հովոն» և ինչ է հայտնաբերվել նրա տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Տարոն Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Այվազյանի նկատմամբ։ Վերջինս հարազատների ու ընկերների շրջապատում հայտնի է «Լոշտ Հովո» մականվամբ։

Փետրվարի 13-ին, խուզարկություն է կատարվել Հ. Այվազյանի տանը։ Խուզարկությամբ հայտնաբերվել է 10 մլ դատարկ ներարկիչ, 12 մլ դատարկ ներարկիչ, 1 մլ դատարկ ներարկիչ, օգտագործված ներարկիչների 120 ասեղներ՝ իրենց պատյաններով, 1 մլ տարողության 680 դատարկ ներարկիչ, փայլաթիթեղի մեջ «Բելմեդ» գրառմամբ սպիտակ գույնի 3 դեղահաբ, զուգարանի լվացարանի տակի պահարանից հայտնաբերվել է 5 մլ 7 ներարկիչ, որոնց մեջ առկա է եղել կիսաչորացած հեղուկ զանգվածներ, որոնցից մեկի մեջ առկա է եղել մոտ 2,5 մլ սպիտակ գույնի հեղուկ զանգված, նույն պահարանի ձախ դարակից հատնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է բամբակե 36 գնդիկ, շերեփ, որի մեջ եղել է 1 հատ բամբակյա գնդիկ, իսկ շերեփի մեջ առկա է եղել սպիտակ և շագանակագույն հետքեր, փոքր երկաթյա տուփ, որի մեջ լցված է եղել սպիտակ գույնի փոշենման զանգված, որի քաշը կազմել է մոտ 3,64 գ, տարբեր չափսերի 15 ներարկիչ, որից 8 ներարկիչի մեջ առկա է եղել հեղուկ զանգված, իսկ 7 ներարկիչները եղել են օգտագործված՝ դատարկ վիճակում, 3 հատ 1 մլ ներարկիչ՝ չօգտագործված, 5 հատ 5 մլ ներարկիչ՝ չօգտագործված:

Ըստ Հ.Այվազյանի հայտարարության՝ հայտնաբերված շագանակագույն զանգվածները հանդիսանում են «Հերոին» տեսակի թմրամիջոց և դրանք պատկանում են իրեն։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս