«Ես մարդ եմ, ով միշտ ցանկանում է գնալ երկխոսության». նախագահի ՀՀԿ թեկնածուն տեղյակ չէ Երևանի ավագանու սկանդալային միջադեպից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում գրանցված սկանդալային միջադեպին և չի ցանկանում մեկնաբանել այն` առանց խնդրին տեղյակ լինելու: Լրագրողների հետ
զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ փետրվարի 13-ին, երբ գրանցվել է այդ միջադեպը, ինքը Գյումրիում է եղել: Արմեն Սարգսյանը ծանոթ չէ Երևանի ավագանու սկանդալայ…

«Երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում և ամբողջությամբ ներգրավվել էի այդ քաղաքի խնդիրների մեջ` իր դժվարություններով, ցավերով, նաև` հաջողություններով: Եկեղեցում ինձ մի տարեց մարդ մոտեցավ և մարդկային ձևով պատմեց իր դժվարության մասին և խնդրեց, որ ես այն ներկայացնեմ
հանրապետության նախագահին, ինչը ես պատրաստվում եմ անել: Այնպես որ, այդ միջադեպից տեղյակ չեմ: Երբ տեղեկանամ, կկարողանամ պատասխանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ցանկացած բռնություն իր համար ընդունելի չէ: «Ես մարդ եմ, ով միշտ ցանկանում է գնալ երկխոսության, քննարկման և մարդկային հարաբերությունների ճանապարհով: Ցանկացած բռնություն վերևից ներքև և ներքևից վերև ինձ համար անընդունելի է»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:




Լրահոս