ՖՈՏՈ. Արկածախնդիր վարորդների մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք

Համացանցում տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես են որոշ վարորդներ չարամտորեն խախտում երթևեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Տեսանյութերի հրապարակումներից հետո ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և հետախուզման հատուկ խմբի ծառայողները հայտանաբերեցին այդ մեքենաներն ու տեղափոխեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Տրանսպորտային միջոցների, այսպես ասենք՝ արկածախնդիր վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Ոստիկանությունը կրկին դիմում է վարորդների ողջամտությանը՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունը բխում է բոլորիս շահերից․ պետք է խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ անդառնալի հետևանքներով պատահարներից խուսափելու համար։