Բանանցը ստուգողական խաղում պարտվեց Կարագանդայի Շախտյորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բանանցն» Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել:

Երևանյան թիմը մրցել է Կարագանդայի «Շախտյորի» հետ և պարտվել 1:2 հաշվով:

«Բանանցի» կազմում միակ գոլը խփեց կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը:

Նշենք, որ փետրվարի 16-ին «Բանանցը» ուժերը կչափի դանիական «Վիբորգի» Մ19 թիմի հետ:




Լրահոս