«Փողի հոտից» էյֆորիայի մեջ հայտնվողները. հանուն ՀՀԿ-ի լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած կնոջ գործն անջատվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրությունների ժամանակ հանուն ՀՀԿ-ի լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած Ջուլիետա Կոկոլյանի մասով գործը անջատվեց: Հիշեցնենք` 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Լեւոն Գասպարյանը եւ Ջուլիետա Կոկոլյանը լրագրող Շողիկ Գալստյանի եւ Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն էին գոծադրել` խոչընդոտելով վերջիններիս լիազորությունների իրականացմանը: Տեւական ժամանակ էր, ինչ Ջուլիետա Կոկոլյանը դատական նիստերին չէր ներկայանում` նշելով, թե հիվանդ է, հոգեմետ դեղեր է ընդունում: Այդ պատճառով դատական նիստերը չէին կայանում, եւ որոշում ընդունվեց Ջ.Կոկոլյանի նկատմամբ հայտարարել հետախուզում, նրա մասով գործը անջատել եւ քննել առանձին: Եվ ահա անջատված մասով գործը արդեն մուտքագրվել է Երեւանի քաղաքի դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կոկոլյանի պաշտպան Արայիկ Գրիգորյանից մեկնաբանություններ ստանալ, սակայն նա ասաց, թե ոչնչից տեղյակ չէ: Իսկապես, տարօրինակ է. Կոկոլյանն ու նրա նմանները հուզվում են միայն հանցանք կատարելուց հետո` արդարադատության առաջ կանգնելիս: Իսկ ահա ընտրությունների օրը հանուն ՀՀԿ-ի կեղծիքներ անելիս, ընտրակաշառք բաժանելիս նրանք չեն մտածում պատասխանատվության մասին, չեն մտածում, որովհետեւ «փողի հոտից» էյֆորիայի մեջ են հայտնվում: Մեկ փաստ էլ. տպավորություն է, թե ոստիկանությունն առանձնապես հակված չէ հայտնաբերելու Կոկոլյանին, երեւի հանձնարարական կա ընտրակեղծարարներին ներելու մասին:




Լրահոս