Փետրվարի 16-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 16-ին, ժամը 18:00-ին Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում տեղի կունենա Եվրոպայի Լիբերալների եւ Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենի եւ Կոնգրեսի փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի համատեղ մամլո ասուլիսը:

***

Հարգելի գործընկերներ, փետրվարի 16-ին՝ ժամը 19.00, հրավիրում ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահ՝ ներկա գտնվելու Քշիշտոֆ Պենդերեցկու կամերային երաժշտության երեկոյին։ Համերգը կայանում է Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնի և «Պենդերեցկու օրերը Հայաստանում» չորրորդ համերգաշարի շրջանակներում։

Պենդերեցկու կամերային գործերը կներկայացնեն Մարթա Կովալչեկը (ջութակ), Սոմի Կիմը (դաշնամուր), «Մեկորե» լարային քառյակը (Վոյցեխ Կոպրովսկի, առաջին ջութակ, Յարոսլավ Նադրզիցկի, երկրորդ ջութակ, Միխալ Բրիլան, ալտ, Կարոլ Մարիանովսկին, թավջութակ), Մաչեյ Ֆրոնցկևիչը (ակորդեոն)։

Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

***

Փետրվարի 16-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝  «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանի և  վարորդների մասնակցությամբ։
Թեման՝ «Փետրվարի 8-ից հանրապետությունում կիրառվող շարժական արագաչափերի  օրինականությունը. դրանց կիրառելիության արդյունավետությունը. վարորդների կարծիքները»։




Լրահոս