ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թե ինչպես է Սերժ Սարգսյանի մտերիմը «գցել» քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Հայաստանի հանքարդյունահանող խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն 1032 աշխատող կկրճատի. «Վալլեքս» խմբի ընկերությունը դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը նման խնդիրների առաջ կանգնել է այն բանից հետո, երբ դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» եւ PenslonDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը դադարեցրին դեռեւս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը:

Վարկային համաձայնության խզման պատճառն ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական խնդիրներն են՝ Շնող գետի աղտոտումը, Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերը, պոչամբարի սեյսմակայուն չլինելը, որոնք նախազգուշացումներից հետո չեն շտկվել: Իսկ կառավարությունն այս ամենի վրա աչք է փակում այն պարզ պատճառով, որ «Վալլեքս» խմբի գործադիր տնօրենը Վալերի Մեժլումյանն է՝ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս