Ով է առաջիկայում հրաժեշտ տալու պաշտոնին, կամ փողերը հետ բերելու ժամանակը. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին: Բաղրամյան 26-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերևներում դժգոհ են Արարատի մարզում ընթացող գործընթացներից և մարզպետի աշխատաոճից: Խոսվում է նաև մարզպետի նոր թեկնածուի մասին: Ամենայն հավանականությամբ Արարատի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, որը ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է դարձել թիվ 5 ընտրատարածքից: Հիշեցնենք, որ նա հարազատ ՀՀԿ-ի համար ապահովել էր 18 հազար 202 ձայն: Այդ ձայները ստանալու համար Մուրադյանը զգալի ֆինանսական ռեսուրսներ էր ներդրել. այժմ փողերը հետ բերելու ժամանակն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս