Մարինա Խաչատրյանին հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամներն առանձին-առանձին թաթախված է քրեական պատմությունների մեջ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամներից յուրաքանչյուրը, պարզվում է, առանձին-առանձին թաթախված է տարբեր քրեական պատմությունների մեջ։ Միջադեպի օրը Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից հեռացնելու «օպերացիային» մասնակցած ավագանու անդամ, Երևանի Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանի եղբայր Արտակ Գասպարյանի դեմ անցած տարի հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն, որով քննություն է ընթանում։

Տեղեկությունների համաձայն՝ դեռևս 2007 թվականից Արտակ Գասպարյանը թաղված է պարտքերի մեջ: Իսկ 2013 թվականի սեպտեմբեր ամսին բանկերից մեկի ղեկավարությանը տվել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք և ստացել 135.000 ԱՄՆ դոլար վարկ: Վարկի դիմաց գրավադրել է եղբորը՝ Մելիք Գասպարյանին պատկանող տունը: Վարկը չմարելու պատճառով եղբոր տունը դարձել է բանկի սեփականությունը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս