Բակո Սահակյանը մասնակցել է դատախազության կոլեգիայի նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Երկրի ղեկավարը 2017 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է խորը ուսումնասիրել կատարված աշխատանքների արդյունքները, իրականացնել վերլուծություններ իրավիճակի օբյեկտիվ գնահատման ուղղությամբ եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար:

«Դրված խնդիրների պատշաճ մակարդակով կատարման կարեւոր գործոններից են՝ համակարգի աշխատակիցների արհեստավարժության համապատասխան մակարդակի ապահովումը, սկզբունքայնության եւ մարդկային անհրաժեշտ որակների առկայությունը»,- նշել է երկրի ղեկավարը:




Լրահոս