Գոռ Վարդանյանի կազմակերպածն է սա. Ալեն Սիմոնյանը՝ Շմայսի սպառնալիքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, զանգահարել և սպառնացել է իրեն: Այս առումով զրուցեցինք Ալեն Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, քիչ առաջ հայտնել էիք, թե ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը զանգահարել և սպառնացել է Ձեզ: Կմանրամասնե՞ք՝ ինչ է եղել:

-Իմ գործունեության հետ կապված զանգել է և վիրավորանքներ հնչեցնելով ասել, թե ինչու եմ իր անունը տալիս, իր մասին գրում: Ես որքանով հասկացա, նրան ինչ-որ մեկը ինչ-որ բաներ էր ասել: Ես ենթադրում եմ, թե այդ մեկը ով կարող է լիներ: Ենթադրում եմ, որ դա կարող է Գոռ Վարդանյանը լիներ: Որովհետև ես իրան շատ քիչ եմ հիշել: Մի անգամ ելույթիս ժամանակ ասել եմ, որ պետք չէ գործելաոճը նմանեցնել Շմայսի գործելաոճին Ազգային ժողովում եւ որևիցէ անձնական վիրավորանք կամ նման բան չի եղել: Ինքը զանգել՝ բա այ համբալ, հետը հայհոյելով: Իհարկե, կուլտուրայի սահմաններում, հաշվի առնելով, որ հանրային վայրում էի, պատասխանել եմ: Ասացի, որ էլ ինքը ինձ չզանգի: Բայց դա իմ գործունեության հետ է կապված, քանի որ ես հանրային գործիչ եմ: Եվ եթե ես իմ ելույթների մեջ պետք է մտածեմ, որ միգուցե մեկը պետք է զանգի, վիրավորի, բղավի, դա անմիջական ճնշում է ինձ վրա:

-Ե՞րբ եք հնչեցրել այդ արտահայտությունը:

-Անկեղծ ասած` այնքան աննշան է եղել, որ չեմ էլ հիշում: Մի անգամ դահլիճում ասել եմ` Շմայսի ոճի Ձեզ մի′ պահեք, և դրա համար եմ ենթադրում, որ մի քանի նստարան այն կողմ նստող Գոռ Վարդանյանի կազմակերպածն է սա: Քանի որ նա մոտ հարաբերություններ ունի և կարող էր դա ֆիքսել, ինքը դա կարող էր հիշել, քանի որ ես ինքս չէի ֆիքսել և չէի էլ հիշում, նույնիսկ լրագրողների մոտ չկա ձայնարգրություն:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս