Որքան է գարշահոտի տիրակալի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքներում տիրող անմխիթար վիճակն էր: Ընդ որում, ինչպես հետո պարզվեց, այս տարածքը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում. այդպես է պնդում Նուբարաշենի թաղապետ Արթուր Կիրակոսյանը: Այլ կերպ ասած` տեղի ունեցածի պատասխանատուն ոչ միայն քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, այլեւ Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց թաղապետի հայտարարագիրը. պատկերը բավական տպավորիչ է: Նա հայտարարագրել է անհատական բնակելի մեկ տուն` իր տնտեսական շինություններով, մեկ հողամաս եւ մեկ հատ «Lexus LS 460 L» մակնիշի ավտոմեքենա: Թաղապետի դրամական միջոցները կազմում են 48 մլն դրամ, 72 հազար դոլար եւ 158 հազար եվրո: Փաստորեն, թաղապետն ապրում է ճոխության մեջ, իսկ բնակիչները ստիպված են յոլա գնալ կոյուղաջրերի գարշահոտության պայմաններում:




Լրահոս