Նոր ընդվզում ԵՊՀ-ում. ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետը կանվանափոխվի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է, որ ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում այլևս կարիք չկա «Արտասահմանյան գրականություն» առարկան, որպես հիմնական առարկա, ուսումնասիրել յոթ կիսամյակում, մեկուկես կիսամյակն էլ բավարար է այն ուսումնասիրելու համար։ Առարկայական տեղաշարժերի զոհը, ըստ էության, ռոմանոգերմանական ֆակուլտետում կոնկրետ «Արտասահմանյան գրականության պատմությունն» է, որը միշտ դասավանդվել է լեզուներին զուգահեռ։

Ինչ է իրականում թաքնված այս կրճատման հետևում. քանի որ այս տարի ուսանողների թվի կտրուկ նվազում կա, և ժամերը չեն բավարարում բոլորին, ռոմանոգերմանական ֆակուլտետի լեզվի ամբիոններն իրենց վրա են վերցրել ֆակուլտետի քաղաքականությունն ուղղորդելը և ռեկտորին ֆակուլտետի փոփոխության նոր նախագիծ են ներկայացրել։ Այսուհետ ֆակուլտետը կոչվելու է լեզուներ և հաղորդակցություն։ Ուսանողներն ընդվզում են։ Այս օրերին նրանք «Մի՛ կրճատեք արտասահմանյան գրականությունը» պահանջով թռուցիկներ են բաժանում»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս