Եթե մարդիկ հագնում են ձեռնոցներ, ուրեմն անվտանգ չէ. Նաիրա Նահապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու` իսկական շոուի վերածված նիստի շուրջ շարունակվում են քննարկումները: «Երկիր Ծիրանի խմբակցության ավագանու անդամներից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտպանելու հանձնառությունն իրենց վրա վերցնողների թվում էին Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց գործիչների հետ` փորձելով հասկանալ, թե ինչու կնոջ հետ նման կերպ վարվեցին:

Նաիրա Նահապետյան` Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ

-Տիկի՛ն Նահապետյան, Դուք արդեն նշել եք, որ այդ տարաների մեջ ազոտական թթու էր: Բայց քիմիայի կանոններից ելնելով` ազոտական թթուն չի կարող մնալ տարայի մեջ:

-Ինչո՞ւ չէր կարող: Եթե մարդիկ հագնում են ձեռնոցներ, դիմակներ, օպերատորին բժշկական խալաթ են հագցնում, ուրեմն անվտանգ չէ:

-Գո՞ւցե կեղտաջրի տհաճ հոտից ելնելով էին դիմակ հագել:

-Իսկ գուցե ոչ: Եթե խոսեին, իրենց պատասխանը կտրվեր:

-Խնդիրն այն է, որ այս միջադեպից հետո միայն սկսեցին խնդրին լուծում տալ:

-Բայց «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքի հետ մենք ոչ մի առնչություն չունենք:

Զանգահարեցինք նաեւ Մարինա Խաչատրյանին հրողներից ավագանու ՀՀԿ-ական անդամ Սուրեն Ներսիսյանին: Նա խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցերին: Իսկ երբ կրկին զանգահարեցինք, պատճառաբանեց, թե հիվանդանոցում է եւ չի կարող խոսել: Հետո Ներսիսյանն այլեւս հեռախոս չվերցրեց:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս