ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունի Գոռ Վարդանյանը Թևոսիկի եղբոր սպանության և մարտի 1-ի դեպքերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում աչքի ընկած Գոռ Վարդանյանը բավական «խոսուն» անցյալ ունի: Հիշեցնենք, որ ավագանու նիստում քաղաքապետի խորհրդական Վարդանյանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կարատեի հնարքներ կիրառեց. այնպես նրան հանեց նիստի սրահից, որ քիչ մնաց ավագանու կին անդամը հայտնվեր գետնին:

Պարզվում է` Գոռ Վարդանյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: Լինելով այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի մերձավորներից մեկը` Գոռ Վարդանյանը պատժիչ ջոկատներ է կազմավորել, որոնց հետո «քսի են տվել» ցուցարարների վրա: Նրա պատժիչ ջոկատները տեղակայվել են Պուշկինի անվան դպրոցի մարզադահլիճում, ավելին` ըստ շրջանառվող լուրերի` նրանց մոտ նաեւ զենք-զինամթերք է եղել: Ավելի ուշ այդ զինամթերքը հայտնաբերվել էր, եւ Գոռ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել մեծ քանակի զինամթերք` փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ու էլեկտրադետոնատորներ պահելու համար: Սակայն հետաքննության, ուսումնասիրություններից հետո, երբ թվում էր, թե փաստերն ակնհայտ են, Գոռ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը կարճվեց պատճառաբանությամբ, թե այդ ամենը ֆիլմ նկարելու համար էր նա բերել դպրոցի մարզադահլիճ:

Գոռ Վարդանյանի կողմից նման վարքագիծն, իհարկե, զարմանալի չէ: Շատերը կհիշեն` ոչ վաղ անցյալում նրա անունը կապվում էր քրեական հեղինակությունների հետ: Մասնավորապես հայտնի քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր սպանության դեպքից հետո շրջանառվեց Վարդանյանի անունը: Պարզվեց` սպանություն կատարողը Գոռի սպորտ-դպրոցի անդամներից է:

Եվ այժմ` մոտ մեկ տարի անց, Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Գոռը չի դադարում աչքի ընկնել իր «փայլուն» արարքներով:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերից հետո շատ ծնողներ շտապել են որպես բողոքի նշան իրենց երեխաներին հանել Վարդանյանի ղեկավարած Արեւելյան մարտարվեստների դպրոցից:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս