Ինչն է ԵՊՀ-ի հարկերի նվազման պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մայր բուհը` Երեւանի պետական համալսարանը, զգալի նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ մայր բուհը անցած տարում պետական բյուջե կատարել է 1 մլրդ 957 մլն 840 հազար դրամի հարկային վճարումներ` զբաղեցնելով ցանկի 75-րդ տեղը:

Մինչդեռ 2016 թվականին ԵՊՀ-ի վճարած հարկերն ու տուրքերը կազմել են 2 մլրդ 703 մլն 600 հազար դրամ, իսկ գտնվել է ցանկի 47-րդ տեղում: Այն, որ Հայաստանում տարեցտարի նվազում է ուսանողների թիվը, դա ակնհայտ է: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 13 հազար 941, իսկ անցած տարի նրանց թիվը 9559 էր։

Ըստ որոշ մասնագետների` անցած տարի ԵՊՀ-ի ուսանողների թիվը զգալի նվազել է: Հավաբանար սա է պատճառը, որ համալսարանը նվազեցրել է հարկերը: Չէ՞ որ ուսանողների վարձավճարների հաշվին են նաեւ գոյանում հարկերը:




Լրահոս