Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է ցմահ ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է ցմահ ազատազրկման 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձ իրականացնողների հետ կապեր ունենալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է BBC-ն: Դատավճիռը հաջորդել է մեկ այլ թուրքական դատարանի՝ թուրքական և գերմանական արմատներով լրագրող Դենիզ Յուջելին ազատ արձակելու որոշմանը: Վեց լրագրողներ մեղավոր են ճանաչվել իսլամական քարոզիչ Ֆեթուլլա
Գյուլենի հետ կապեր ունենալու համար: Գյուլենը մեղադրվում է հեղաշրջման ձախողված փորձ կատարելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանության մի շարք խմբեր` ներառյալ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ, դատապարտել են Թուրքիայի դատարանի այդ դատավճիռը` որպես լրատվամիջոցների ազատության խախտում: «Այդ խիստ դատավճիռը անընդունելի և աննախադեպ հարձակում է Թուրքիայում խոսքի և մեդիայի ազատության վրա»,- ասել են ՄԱԿ-ի խոսքի ազատության վերաբերյալ հատուկ զեկուցողը և ԵԱՀԿ-ի Եվրոպայում մեդիայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչը: Դատապարտված լրագրողներն են Նազալի Իլիկակը, Ահմետ Ալթանը, Մեհմետ Ալթանը, Ֆեվցին Գրինչին, Յակուբ Սիմսեկը և Շուկրու Տուգրուլ Օզզենգուլը: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները դատապարտել են ավելի քան 50 000 մարդու և հեռացրել մոտ 150 000 հանրային ծառայողների` այդ թվում լրագրողների, ուսուցիչների, ոստիկանների:




Լրահոս