Լուսանկարներ Մելանյա Թրամփի նախկին կյանքից, որոնք նա կնախընտրեր մոռանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ի դեմս Դոնալդ Թրամփի սկսեցին տեսնել ԱՄՆ ապագա նախագահին, միանգամից սկսեց ուշադրություն գրավել նաև նրա կինը, ով պետք է դառնար ԱՄՆ առաջին տիկին: Զարմանալի է, որ սլովենացի Մելանյան, ով ԱՄՆ քաղաքացի էր դարձել 2006-ին, տասը տարի անց արդեն դարձավ երկրի առաջին տիկինը: Այսօր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները գրում են նրա ամեն քայլի մասին: Մելանյա Թրամփի ճանաչվածության մակարդակը համեմատում են Միշել Օբամայի և Ժակլին Քենեդու հետ:

Ահա Մելանյա Թրամփի հազվագյուտ լուսանկարներ, որոնց հետաքրքիր է նայել: Այս լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է փոխվել նա հայտնի դառնալու ճանապարհին:

Մելանյան ծնվել է Հարավսլավիայում՝ 1970 թվականի ապրիլի 26-ին՝ ավտոմեքենաների վաճառքի մենեջերի և հագուստի դիզայների ընտանիքում:

Մելանյան խորթ եղբայր ունի, որ մինչ այժմ ապրում է Սլովենիայում: Նախկինում Մելանյան հերքում էր իրենց հարազատ կապի մասին լուրերը:

Մոդել լինելով նա մերկ լուսանկարներ ևս ունեցել է: Թերևս նա հիմա զղջում է այդ լուսանկարների համար:

Քչերը գիտեն, որ նա նույնիսկ ֆիլմում է նկարահանվել: Սակայն էպիզոդիկ կերպարով է բավարարվել:




Լրահոս