Փետրվարի 20-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցը Իսրայել. արդյունքներ և հեռանկարներ:

***

Փետրվարի 20-ին, ժամը 12.00-ին, տեղի կունենա Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ասուլիսը

***

Փետրվարի 20-ին, ժամը` 14:30-ին, «Ազդակ» լրագրողականակումբում (հասցե` Բաղրամյան 59, 3-րդհարկ, հեռ. 077-57-79-15) տեղիկունենակլորսեղան-ասուլիս` «Խղճիազատությանեւկրոնականկազմակերպություններիմասին» օրենքինորնախագծիվերաբերյալ:

Բանախոսներնեն` ՄայրԱթոռՍուրբԷջմիածնիմիաբան, ՀայորդացտներիտեսուչտնօրենՀոգեշնորհՏ. ԿոմիտասվարդապետՀովնանյանը, «Կոռուպցիայիհակազդմանասոցացիա» ՀԿղեկավարԱլեքսանդրԱմարյանըեւԵՊՀդասախոս, կրոնագետ, աստվածաբանՎարդանԽաչատրյանը:

***

Փետրվարի 20-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը եւ «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, ճարտարագետ-շինարար Գրիգոր Ազիզյանը:

ԹԵՄԱ` Գործադիրի կողմից հավանության արժանացած` ՀՀ-ում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությունն ու առկա իրավիճակի գնահատականը. ինչպիսի՞ն է Հայաստանի բնակֆոնդի ընդհանուր վիճակը եւ որո՞նք են սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները:

***

Փետրվարի 20-ին ժամը 12:00-ին  «Պոստ Սկրիպտում»  մամուլի ակումբում Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսիտարածաշրջանային լարվածության մասին, կանդրադառնա նաև Թուրքիա-ԱՄՆ  հարաբերությունների թեժացմանը, ինչպես նաև թուրքական զորքերի Սիրիա ներխուժմանը և Աֆրինում վերջին շրջանում ծավալված դեպքերի զարգացումներին:

***

Փետրվարի 20-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կայանալու է կինեմատոգրաֆիստների միության պրոֆեսիոնալ գիլդիաների ղեկավարների առաջին համատեղ մամուլի ասուլիսը:

Ասուլիսի մասնակցներն են.

ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Կինոռեժիսորների գիլդիայի նախագահ ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ

Կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ

Կինոդերասանների գիլդիայի նախագահ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Կինոսցենարիստների գիլդիայի նախագահ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Կինոօպերատորների գիլդիայի փոխնախագահներ ԱՐՏՈ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, ՄԿՐՏԻՉ ԲԱՐՈՅԱՆԸ

Կինոնկարիչների գիլդիայի փոխնախագահ ՍԵԴՐԱԿ ՎԵԼԻԿՈԴՆԻՆ

Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի փոխնախագահ ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

***

Փետրվարի 20-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի ասուլիսը։
Թեման՝ «Արցախյան շարժման 30-ամյակը. շարժման ակունքները և մասնակիցները. զանգվածային բնույթը. կազմավորման գործընթացներն ու տարածումը. մտավորականության և շարքային քաղաքացիների դերը. 30 տարի անց արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները. շարժման ներկայիս փուլի կարևորությունը և մոտեցումները»։
***
Փետրվարի 20-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Արցախյան շարժման անմիջական մասնակից հասարակական- քաղաքական գործիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Արցախյան շարժման 30-ամյակը. շարժման ակունքները և մասնակիցները, զանգվածային բնույթը, կազմավորման գործընթացներն ու տարածումը, մտավորականության և շարքային քաղաքացիների դերը։ 30 տարի անց արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, շարժման ներկայիս փուլի կարևորությունը և մոտեցումները»։
Բանախոսներն են՝
Մարիամ Ավագյան – «Ադր. ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող
Հակոբ Սանասարյան – Գերագույն խորհրդի պատգամավոր,  «Հայաստանի կանաչների միության» նախագահ
Ազատ Արշակյան –  Գերագույն խորհրդի պատգամավոր
Վարդան Պետրոսյան – Գերագույն խորհրդի պատգամավոր
***
Փետրվարի 20-ին ժամը 15.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ ««Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրի (Մատաղիսի եկեղեցու վերականգնման) ներկայիս փուլը. Հայաստանի և Արցախի պատկան մարմինների վերաբերմունքը ծրագրի իրականացման գործընթացում. աջակցություն և խոչընդոտներ. փետրվարի 25-ին «Արամ Խաչատրյանի» անվան համերգասրհում կայանալիք «Արցախը մենք ենք» խորագրով  բարեգործական համերգը. նպատակը և մասնակիցները. նախաձեռնության հետագա անելիքները»։
Բանախոսներն են՝
Վարդուհի Գասպարյան – «Վիվարտ»  ՄՀԿ նախագահ «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրի նախաձեռնող
Նազելի Գրիգորյան  – Աշուղ Նազելի հեղինակ, «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրի  հոգաբարձուների խորհրդի անդամ
Սամսոն Մուրադյան  – Արտ Մշակույթի կենտրոնի ղեկավար
Արման  Կարապետյան  (Արմանի) -Հեղինակ-կատարող, լրագրող, հաղորդավար, ‹‹Հանդես›› փրոդաքշնի  հիմնադիր  տնօրեն:
***
«Անդրադարձ» մամուլի ակումբի փետրվարի 20-ի, ժամը 12.00-ի ասուլիսին ներկա կլինի նաեւ ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական, Սեյսմիկ ծառայության պաշտպանության նախկին պետ Հրաչյա Պետրոսյանը:




Լրահոս