Իրանում գտել են կործանված ինքնաթիռի բեկորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնագետները հայտնաբերել են իրանական մարդատար ինքնաթիռի բեկորների մի մասը, որը կործանվել է փետրվարի 18-ին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարության մի աղբյուր:

«Ինքնաթիռի բեկորների մի մասը հայտնաբերվել է Դենգեզլյու շրջանի հարեւանությամբ»,-ասել Է աղբյուրը: Նրա խոսքով՝ աղետի վայրում աշխատում են ալպինիստների խմբեր, որոնումներին մասնակցում է նաեւ բանակը:

Հիշեցնենք, որ Aseman Airlines ավիաընկերության՝ Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող ATR-72 ինքնաթիռը փետրվարի 18-ին ռադարներից անհետացել է թռիչքի սկսվելուց մոտավորապես 50 րոպե անց: Օդանավն աղետի է ենթարկվել Իրանի Սպահանի նահանգի Սեմիրոմ քաղաքի շրջանում` մխրճվելով լեռան մեջ: Ինքնաթիռում եղել է 66 մարդ՝ 60 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա, եւ անձնակազմի վեց անդամներ: Նրանք բոլորն էլ զոհվել են:




Լրահոս