Բարսելոնան լավն է, բայց Չելսին Անգլիայի չեմպիոնն է և հարգանքի է արժանի. Ֆաբրեգաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բարսելոնայի» հետ կայանալիք առաջին խաղից ունեցած սպասելիքներով:

Ֆուտբոլիստը նաև պատմել է, թե թիմն ինչպես է իմացել վիճակահանության արդյունքների մասին.

«Մենք մարզվում էինք, և հանկարծ Կուրտուան սկսեց բղավել, որ մեզ բաժին է հասել «Բարսելոնան»:

Նա այդ մասին իմացել էր անձնակազմից կամ դարպասապահների մարզչից: Հետո մենք պարզապես շարունակեցինք մարզվել:

«Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, բայց մենք Անգլիայի գործող չեմպիոնն ենք և նույնպես հարգանքի ենք արժանի:

Պետք է պարզապես երկու լավ խաղ անցկացնենք: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Պետք է պահեր ստեղծել և փորձել դրանք օգտագործել: Այս դիմակայությունը մեզ համար շատ կարևոր է»,- Ֆաբրեգասի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք` «Չելսին» և «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնեն Լոնդոնում այսօր` փետրվարի 20-ին:




Լրահոս