Ազգային ժողովում այս շաբաթ երեք խորհրդարանական լսումներ կանցկացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ-ում  ընթացիկ շաբաթվա ընթացում երեք խորհրդարանական լսում կանցկացվի: Վաղը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ: Իսկ փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» թեմայով:




Լրահոս