Կադրային փոփոխություններ. Աղվան Հովսեփյանը Չարենցավանի քննչական բաժնի պետին ազատել է պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018թ. փետրվարի 19-ի թիվ 96-Ա հրամանով՝ արդարադատության գնդապետ Գրիգոր Սարգսյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

ՀՀ ՔԿ նախագահի՝ այսօր՝ փետրվարի 20-ին, ստորագրած թիվ 98-Ա հրամանով աշխատանքից ազատվել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արման Զարգարյանը:

Նույն օրվա մեկ այլ հրամանով Չարենցավանի քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը։




Լրահոս