Ինչ է կատարվում շոկոլոդային շուկայում. գնանկման հետևանքները 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գնացել է շոկոլադային շուկայում տիրող իրավիճակի հետքերով: Պարզվում է՝ տեւական ժամանակ է` համաշխարհային շուկայում էապես նվազել են կակաոյի գները: Բայց չնայած սրան` Հայաստան շոկոլադ ներկրող ընկերությունները դեռ չեն պատրաստվում նվազեցնել դրանց գները:

Այսօր միջազգային շուկայում 1 տոննա կակաոն արժի 2076 դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ապրանքի արժեքը հասել է առավելագույնին` 3000 դոլար մեկ տոննայի համար 2013-2014 թվականներին: Իսկ 2015 թվականին կակաոյի մեկ տոննան անգամ արժեցել է 3500 դոլար. այն ժամանակ պատճառը կակաոյի շուկայում դեֆիցիտն էր:

Հայաստանում շոկոլադի խոշոր արտադրող «Գրանդ Քենդի»-ն օրեր առաջ շտապեց սպառողներին տեղեկացնել, որ բոլոր տեսակի կոնֆետների գները նվազեցրել է: Իհարկե, մոռանալով նշել, որ դրա պատճառը կակաոյի միջազգային գների նվազումն է: Ասել է, թե միջազգային շուկայում կակաոյի առկա գնանկման ֆոնին ներքին շուկայում փիառ է անում:

Լրագրող Սյունէ Համբարձումյանի ուսումնասիրությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս