Ովքե՞ր են միացել Մուշեղ Սաղաթելյանի կոչին. կա՞ն առնական տղամարդիկ

Նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը մարտի 1-ին նախատեսում է Ազատության հրապարակում հավաք անցկացնել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` առնական տղամարդիկ գտնվե՞լ են, որոնք կմասնակցեն հավաքին, ինչպես որ ցանկանում էր ինքը, Սաղաթելյանն ասաց.

«Կա՞ն առնական տղամարդիկ, թե՞ ոչ, կերեւա այդ օրը: Դա ինձ չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է` մարդիկ ի՞նչ կխոսեն»: Նշենք, որ այդ օրվա համար Մուշեղ Սաղաթելյանը ելույթ է պատրաստել: Քաղաքական ուժերից որեւէ մեկին հրավեր չի արել, սակայն դեմ չէ, եթե որեւէ ուժի ներկայացուցիչ մասնակցի նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաղաթելյանն ասել էր. «Դուխով ու առնական տղամա՞րդ եք, մարտի 1-ին եկեք Ազատության հրապարակ, կանչում եմ»: