ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք պարարտանյութը գյուղացուն ժամանակին կհասնի և որքան այն կարժենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին կհատկացվի 18 մլն 750 հազար դրամ: Նշված գումարը նախատեսված է պետական բյուջեով ծրագրի շրջանակներում պարարտանյութը մարզկենտրոններից գյուղեր տեղափոխման համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ գումարը առանց մրցույթի է հատկացվել ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ: Մեզ հայտնի դարձավ, որ գյուղերում մեկ պարկ ֆոսֆորական պարարտանյութի սուբսիդիայի չափը կազմում է 6000 դրամ, կալիումական պարարտանյութինը` 3500 դրամ:

Կառավարությունը նախատեսում է հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրել ընդհանուր առմամբ 3000 տոննա ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութեր: Նկատենք, որ անցած տարում կառավարությունը պարատանյութերի հատկացումը ուշացրել էր, ինչի պատճառով ուշացել էր նաեւ գյուղացիները վարուցանքը: Լավ է, որ այս տարի կառավարությունը ժամանակին է արձագանքում: Մնում է` պարարտանյութը ժամանակին հասնի գյուղացուն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս