ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է լուրջ վերաբերվել Ադրբեջանի սպառնալիքներին, միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ղեկավարությունը մշտապես տառապել է քաղաքական երկփեղկվածությամբ, եթե չասենք` քաղաքական շիզոֆրենիայով: Իրենք ներքին լսարանում հայտարարում են մեկ բան, միջազգային ասպարեզում` մեկ այլ բան: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ղարաբաղյան հարցը ուժով լուծելուն միտված Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին:

«Պետք է լուրջ վերաբերվել այդ հայտարարություններին: Պետք է շեշտել, որ համարժեք չէ միջազգային հանրության արձագանքը: Այդ համահարթեցման քաղաքականությունը որևէ լավ բանի չի կարող բերել», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս