Ոստիկանությունից պահանջվելու է ամենօրյա քրտնաջան աշխատանք. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Նախագահը հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության աշխատանքը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար: Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին օպերատիվ ծառայողական գործունեություն իրականացնելու ընթացքում ոստիկանությունից եւս պահանջվելու է ամենօրյա քրտնաջան աշխատանք:

«Հանցավորության դեմ տարվող պայքարում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել օպերատիվ հնարավորությունների ընդլայնման եւ պրոֆիլակտիկ աշխատանքների ուժեղացման վրա՝ նախնական փուլում հանցագործությունների կանխարգելման ու չեզոքացման նպատակով»,- իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը, համոզմունք հայտնելով, որ ոստիկանության ղեկավարությունը եւ ողջ անձնակազմը պատրաստակամ են լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները, ինչի համար համակարգում առկա է համապատասխան ներուժ:




Լրահոս