Մխիթարյանն Էստերսունդի հետ խաղը կսկսի մեկնարկային րոպեներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» վաղը` փետրվարի 22-ին, սեփական հարկի տակ կընդունի շվեդական «Էստերսունդին»:

Զինագործների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, կլինի «Արսենալի» մեկնարկային կազմում:

Վենգերը նաև հաստատել է, որ կոլումբացի դարպասապահ Դավիդ Օսպինան կխաղա Եվրոպա լիգայում և Լիգայի Գավաթի եզրափակչում: Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլը փոքր-ինչ վատառողջ է, բայց մինչև եզրափակիչ պատրաստ կլինի:

Հիշեցնենք` «Էստերսունդի» հետ Շվեդիայում կայացած խաղում «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

«Արսենալ»-«Էստերսունդ» հանդիպումը կմեկնարկի 00:05-ին և կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:




Լրահոս