ՀՀԿ-ն այս շաբաթ կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում կառաջադրեն այս շաբաթ։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, այս շաբաթ կհավաքեն անհրաժեշտ ստորագրությունները եւ կառաջադրեն Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ «Առաջիկա քառօրյայում առաջադրելու ենք նաեւ բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների թեկնածությունները։ Մենք կառաջադրենք մեր խմբակցության թեկնածուների անունները»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ թե նախագահի, թե բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունները լինելու են փակ, գաղտնի։




Լրահոս