«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը շարունակում է մնալ քաղաքական շրջանակների քննարկումների թեման: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն ասել է, թե իրավիճակի պատասխանատուն ոչ թե համայնքապետարանն է, այլ ՀՀ արդարադատության նախարարությունը:
«Դա Երեւանի քաղաքի լիազորությունների ներքո չի գտնվել: Դա գտնվել է արդարադատության նախարարության ներքո, պետք է երեւի բարձրացնեին այդ հարցը, ինձ թվում է` լուծումը միանշանակ կստանային»: Ինչ վերաբերում է միջադեպին, նա ասել է. «Տեսեք, նա զինվում է, այսինքն` զինվում է դիմակով, զինվում է ձեռնոցներով, ապա եթե նա չվերցներ այդ բանկան առանց այդ դիմակի, ինձ թվում է` այդ միջադեպը տեղի չէր ունենա… որ թողնեինք` մոտենար, ավելի վատ բան լիներ»: Իսկ թե ի՞նչ, Սարգսյանը չի մանրամասնել. «Ես չգիտեմ` ինչ կարային իրենք անեին»»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: