Փետրվարի 23-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 23-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: ԹԵՄԱ՝ Տարածաշրջան.մարտահրավերներ և հեռանկարներ:

***

Փետրվարի 23-ին ժամը 12:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Արցախյան շարժման 30 ամյակի և Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ Արցախի պաշտպանական դիրքերից նոր վերադարձած  հասարակական գործիչների  մասնակցությամբ։
Թեման՝  «Արցախյան շարժման 30-ամյակը, դասեր և շարժման ներկայիս կարևորությունը։ Հայրենիքի պաշտպանի այսօրվա առաքելությունը և նրա  պաշտպանվածությունը։  Օրերս Արցախում ՀԿ-ների և մշակույթի գործիչների մասնակցությամբ իրականացված միջոցառումները (.2016թ. ապրիլի 26- ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրվա հիշատակումը փետրվարի 21-ին։  Նոր ֆիլմի շնորհանդես՝  նվիրված Ազատամարտի,  ապրիլյան պատերազմում զոհված տղաների և  փոխգնդապետ Արամ Առուշանյանի հիշատակին։  Փոխգնդապետ Արամ Առուշանյանին հետմահու և նրա  կնոջը պարգևատրելու  արարողությունը)։  Տպավորություններ դիրքերից  և հետագա անելիքներ։ Անդրադարձ Ալիևի վերջին հայտարարությանը»։։
Բանախոսներն են՝
Մանուշակ Ստեփանյան- «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ
Արկադի Եդիգարյան – Ազատամարտիկ,  պահեստազորի  գնդապետ
Մայիս Ազնավուրյան – Սիսիանի ջոկատի ազատամարտիկ. «Առաջին գունդ» ՀԿ մայոր
Հռիփսիմե Բասենցյան – Լրագրող, սցենարիստ-բեմադրիչ
Սիլվա Մանասյան –  2016թ. ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված հրամանատար ավագ լեյտենանտ, Հոռոմ գյուղից՝ Տիգրան Պողոսյանի մայրը

Փետրվարի 23-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը: ԹԵՄԱ՝ Նախիջևան. վտանգ թե հնարավորություն:

***

Վաղը` փետրվարի 23-ին, ժամը 11-ին, տեղի կունենա ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի մամուլի ասուլիսը:

Հասցե` ՀՀ կառավարական տուն 3, 4-րդ հարկ:

***

Փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ( հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 6-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի  մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում կամփոփվեն  2017 թվականի գործունեության արդյունքները և կներկայացվի  2018 թվականին նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 51-13-11, 010 51-13-54:

***

Փետրվարի 23-ին ժամը 16:00-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2-րդ հարկում (հասցե՝ 42/1 Տերյան փողոցԵրևան 0001) «Քաղաքացիականգիտակցություն» ազատական ՀԿ «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության կողմից կազմակերպվելու է հանդիպում Ղարաբաղյան շարժման մասնակիցների հետ,ովքեր ներկայացնելու են Շարժման պատմությունը և խոսելու հայկական պետականության կերտման և արդի խնդիրների մասինՀանդիպմանը հաջորդելու է Ղարաբաղյանշարժումը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսը:
Հանդիպմանը հրավիրված հյուրերի շարքում են Դավիթ ՇահնազարյանըԱննա ԻսրայելյանըԱլեքսան Հակոբյանը և Վազգեն Մանուկյանը:
***

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 23-ին, ժամը 11։30-ին սիրով  հրավիրում է նախարարություն ( 8-րդ հարկ, Խորհրդակցությունների դահլիճ), որտեղ հրավիրված ասուլիսին կմասնակցեն նաև նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։

Ասուլիսի թեման՝ պետական բյուջեի միջոցներով 2018թ. հուշարձանների ուսումնասիրման ( այդ թվում՝ պեղումների) նախագծման և վերականգնողական աշխատանքի մրցույթները. 15 հուշարձան։

***
Վաղը` փետրվարի 23-ին, ժամը 11-ին, տեղի կունենա ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի
նախագահ Նարեկ Սարգսյանի մամուլի ասուլիսը:
Հասցե` ՀՀ կառավարական տուն 3, 4-րդ հարկ:




Լրահոս