Փետրվարի 24-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԵՏՐՎԱՐԻ 24-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի և պրոֆեսոր Աշոտ Թավադյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Հայաստանի տնտեսությունը 2017 թվականին ԵԱՏՄ անդամակցության համատեքստում: Բանախոսները կներկայացնեն Եվրասիական ակումբի արած ընթացիկ տնտեսագիտական հետազոտությունը:

***

ՓԵՏՐՎԱՐԻ 24-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանի, Հնդկաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին հայկական պատվիրակության անդամների ասուլիսը:

ԹԵՄԱ – Փետրվարի 19-21-ը Հնդկաստանում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology – WCIT), որի ավարտին Հնդկաստանը էստաֆետը փոխանցեց Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համար: Բանախոսները կներկայացնեն մանրամասներ Հնդկաստանում կայացած համաժողովի և Հայաստանում սպասվող խոշոր միջոցման մասին:

***

Փետրվարի 24-ին ժամը 12:00-ին  «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կխոսիՍումգայիթյան իրադարձությունների փաստացի գնահատակնների մասին, կներկայացնի բռնագաղթված հայ բնակչությանվիճակագրական նոր տվյալներ` նրանց ճակատագրի և զբաղվածության մասին:

***

Փետրվարի 24-ին ժամը 12:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա կապակցությամբ։

Թեման՝  ««Զորավար Անդրանիկի դերն ու նշանակությունը մեր ժամանակներում։ Գնահատում են նրան թե՞ ոչ։ Անդրանիկը մյուս հերոսների կողքին։ Անդրանիկին նվիրված գրքերը և միջոցառումները։ Ի՞նչ ժառանգություն ենք փոխանցելու սերունդներին  և ինչը  պետք է վերանայել։ Զորավար Անդրանիկի գործը շարունակողները և նրանց համագործակցության ձևաչափը»։

Բանախոսներն են՝

Ռուբեն Սիմոնյան – գրող – հրապարակախոս, անդրանիկագետ

Կարո Վարդանյան – գրող – գրականագետ, Անդրանիկագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն

Կարապետ Կարապետյան-ազգային-ազատագրական շարժման գործիչ,  «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ-ի հիմնադիր նախագահ

Արսեն Ղամբարյան – երգահան

Ասուլիսի ավարտին Կարապետ Կարապետյանը կներկայացնի «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ-ի ծննդյան  5 – ամյակի կապակցությամբ տեղի ունեցող հաշվետու միջոցառման մանրամասները։




Լրահոս