ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Լոքյանը՝ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում շինարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե այդ կառույցը չի խանգարում, չի աղճատում բնության ընդհանուր պատկերը, ապա կարելի է եւ թույլ տալ: Այս մասին 2017-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում շինարարություն սկսելու աղմուկ հանած խնդրին:

Լոքյանը նշեց, որ եթե այդ ժամանակավոր կառույցը ապօրինի է կառուցված, իրենք Գառնու համայնքապետին ցուցում են իջեցրել, որ այն ուսումնասիրվի. «Ես խոսել եմ հեռախոսով, տեղյակ եմ մանրամասնություններից: Իրականում համայնքապետը շինարարության թույլտվություն չի տվել: Այստեղ մեղքի բաժին ունի համայնքապետը, որ չի միջամտել, որ առանց իր թույլտվության կառույցի շինարարություն է սկսվել: Տեսչությունները մեղքի բաժին ունեն, որ տեսնելուց հետո ոչինչ չեն արել: Կկանոնակարգվի խնդիրը»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս