Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «ԱՐՎԵՍՏԱՆՈՑ» նախագիծ-ցուցադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-իաջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Արվեստանոց» լուսանկարչական ցուցադրություն-նախագծի հանրային բացումը:
Նախագիծն անցկացվում է Գաֆէսճեան պատանեկան խորհրդի մասնակցությամբ և ներկայացնում է ինը ֆոտոպատում տասը հայ ժամանակակից նկարիչների և նրանց արվեստանոցների մասին։ Լուսանկարները բացահայտում ենարվեստագետների ստեղծագործական միջավայրի բազմազանությունըԳաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով:
«Արվեստանոց» նախագիծը մեկնարկել է 2017 թվականի օգոստոսին վավերագրական լուսանկարչության դասընթացով, որի շրջանակներում 4Պլյուս կենտրոնում պատանեկան խորհրդի տաս անդամները մասնակցել են Նազիկ Արմենակյանի պարապմունքներին, ծանոթացել լուսանկարչության պատմությանը, ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ, որին հաջորդել են արվեստանոցային այցերը և հանդիպումներն արվեստագետների հետ:

«Արվեստանոց» լուսանկարչական ցուցադրությունը Գաֆէսճեան պատանեկան խորհրդի երրորդ խոշորնախագիծն է, որը միաժամանակ ամփոփում է 2017-2018թթ. պատանեկան խորհրդի գործունեությունը: Ներգրավելով պատանիներին և արվեստագետներին ստեղծագործական երկխոսության մեջ՝ «Արվեստանոց» նախագիծը միջսերնդային ճանաչողության և համագործակցության ինքնատիպ հարթակդարձավ, որի արդյունք հանդիսացող ֆոտոպատումներն արտացոլում են այդ հարաբերությունների անմիջականությունն ու հուզական փորձառությունը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական նախաձեռնությունները հովանավորելու համար»,-մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Beeline-ի համար շատ կարևոր է, որ երիտասարդներըյուրացնեն և օգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաները։ Այսօրվա դրությամբ լուսանկարչությունը հենց այն ուղղություններից է, որ կապում է արվեստը թվային տեխնոլոգիաների հետ։ Մենք հույս ունենք, որ այս ծրագիրն իսկապես կօգնի մասնակիցներին գտնել իրենց ապագան լուսանկարչության ոլորտում ու նրանց կյանքը կդարձնի ավելի լավը», – նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը:
«Արվեստանոց» ցուցադրությունը ներկայացված է Կենտրոնի Շարժասանդուղքների սրահում՝ «Խանջյան պարտեզի», «Խանջյան» և «Սասունցի Դավիթ պարտեզի» հարթակներում, մինչև սույն թվականի հունիսի 3-ը:




Լրահոս