Ադրբեջանը նորից պատրաստվում է ԵԽԽՎ–ին «ֆաստ ֆուդով» կերակրել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Ամեն տարի փետրվարին ադրբեջանական քարոզչամեքենան առիթը բաց չի թողնում Խոջալուի դեպքերի մասին իր կողմից հորինած հեքիաթը տարբեր միջազգային կառույցներին մատուցելու համար:

Եվ որքան էլ զարմանալի է, ադրբեջանական քարոզչամեքենան արդեն երկար տարիներ նույն եռանդով ու նվիրվածությամբ այդ սուտը տարբեր փաթեթավորումներով բազմացնում ու տարածում է, ամենայն հավանականությամբ փայփայելով այն միտքը, որ եթե նույն սուտը շատ ասեն, իրենք էլ կհավատան դրան, մարդիկ էլ:

Բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ շաքար ասելուց բերանը չի քաղցրանում, և որքան էլ ջանք ու եռանդ թափեն, ինչքան էլ խավիարային դիվանագիտություն վարեն կամ նավթադոլարներով փորձեն թարմ ականջ գտնել միջազգային ասպարեզներում, միևնույն է ոչինչ էլ չի ստացվի, քանի որ բոլորն արդեն գիտեն, թե Ադրբեջան ասելով՝ ինչ որակի գիշատիչի հետ գործ ունենք:

Եվ որպեսզի 2018 թվականն Ադրբեջանի կյանքում չառանձնանա՝ որպես գիտակցական առաջընթացի տարի, որոշել են կրկին հիշել Խոջալուն: Ու քանի որ ադրբեջանական քաղաքական վերնախավն այլևս որևէ նոր ասելիք չունի, որոշել է այս անգամ էլ Միլի մեջլիսի ամբիոնից, այսինքն՝ ներքին սպառման համար, նույն «կերակուրը» մատուցել:

Օրերս Միլի մեջլիսի նախագահը հայտարարել է, թե Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ պատրաստվում են Խոջալուի դեպքերի մասին հայտարարություն անել: Ու չնայած, ինչ էլ որ ասեն, նորություն չի լինելու, բայց որ այն Ադրբեջանի ընտրություններից առաջ մատուցվող «ֆաստ ֆուդի» էֆեկտ կունենա՝ միանշանակ է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս