Կրկին անկում. վիճակագիրները կպնդեն, թե ամեն բան հրաշալի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0.4 տոկոսով նվազել են` կազմելով 17 մլրդ 535 մլն 700 հազար դրամ: Իսկ ահա դեկտեմբերի նկատմամբ անկումը կազմել է 25 տոկոս: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում, որի հիմնական պատճառը եղել է ամռան ամիսներին ողջ հանրապետությունում արձանագրված երաշտը:

Քանի որ տեղումների բացակայության արդյունքում ջրամբարներում անհրաժեշտից շատ քիչ ջուր կուտակվեց, եւ գյուղացիական տնտեսությունները չկարողացան իրենց բոստանները անհրաժեշտ ծավալով ոռոգել, բոստանային կուլտուրաների բերքի ծավալները սովորականից պակաս ստացվեցին: Նման պայմաններում գյուղատնտեսության համախառը բերքի ծավալների անկումը լրիվ սպասելի արդյունք է: Բայց բացառված չէ, որ պաշտոնական վիճակագիրներն առաջիկա ամիսներին ամեն ինչ այլ կերպ ներկայացնեն, ասենք` աճ ներկայացնեն` այդ կերպ պնդելով, թե ամեն բան հրաշալի է:




Լրահոս